«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Գերմանիայի առաջնությունում տարած հաղթանակի մասին։
«Շնորհավորում եմ թիմին։ Վերջին ամիսներին կրքով, լիցքավորված, խաղից հաճույք ստանալով ու պայքարող ոգով էինք խաղում։
«Վերդերը» խաղի սկզբում այնքան էլ չէր ուզում խաղալ։ Նրանք քաջություն հավաքեցին միայն այն ժամանակ, երբ մենք մի խաղացողով պակաս էինք։ Բայց այսօր ոչ մի քննադատություն չի լինի։
Պետք է հասկանալ, թե մեզ դա ինչպես հաջողվեց։ Թիմը երբեք մենակ հաջողության չի հասնում, միայն միասին։ Ինձ դուր է գալիս այս թիմի հետ լինելը, Mia san Mia․ սա ինքնագիտակցում է, որը գերակշռում է թիմում։
Տղաները շատ բարձր մակարդակ ունեն, ու մարզիչները նրանց վստահում են։
Սա «Բավարիան» է, մենք միշտ բարձր նպատակներ ունենք։ Առաջին քայլն արել ենք։ Մեզ սպասում է Գավաթը՝ մյուս նպատակը։ Չեմպիոնների լիգայում ոչինչ պլանավորել պետք չէ։ Մեզ դժվար խաղ է սպասվում։ Պիտի լավագույն մարզավիճակով մոտենանք դրան»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։