«Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, որի մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել ու արդեն քիմիոթերապիայի 3 կուրս է անցել, պատմել է, որ ողնուղեղի փոխպատվաստումից հետո իրեն օրեցօր ավելի լավ է զգում։
«Դա դոնորի համար այնքան փոքր բան է, բայց պատկերացրեք այն զգացողությունը, որ ինչ-որ մեկի կյանքն եք փրկել։ Հիմա ինձ լավ եմ զգում, ավելի ուժեղ եմ զգում ինձ, քան առաջ։ Արդեն 7 ամիս է անցել դրանից, այնպես որ հույս ունեմ, որ վատագույնն անցյալում է։ Մեկ տարի կպահանջվի, որ կարողանամ նորմալ կյանքի վերադառնալ։
Ներկայումս կարող եմ 10 կմ վազել, ծանրություն բարձրացնել, ու պահեր են եղել, երբ հոգնել եմ, դրա համար կարևոր է լսել մարմնիդ ու անել միայն այն, ինչ ճիշտ է թվում, այլ ոչ թե փորձել հերոս լինել»,- Միխայլովիչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Միխայլովիչը «Բոլոնյան» գլխավորել էր 2019-ի հունվարին։