«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, որն ավելի հայտնի է որպես Ռոդրի, խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Ռեալի» հետ դիմակայություններում ես ոչ մի հաշվի չեմ վստահում, չնայած` մենք հաղթել ենք 2-1 հաշվով: Սա «Ռեալն» է, նրանց համար դեռ ոչինչ ավարտված չէ: Մեր թիմն ավելի լավն է, մենք դա ապացուցեցինք առաջին խաղում, բայց դեռ ևս մեկ քայլ ունենք կատարելու:
Պետք է հարգենք մրցակցին: Եթե չփորձենք հաղթել, խնդիրներ կունենանք:
«Ռեալին» Չեմպիոնների լիգայից դուրս թողնելով`«Մանչեսթեր Սիթին» կբարելավի իր ոգին ու վստահություն կստանա, բայց Եվրոպայում շատ են հիանալի թիմերը, միայն «Ռեալը» չէ»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: