«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն համաձայնել է տեղափոխվել «Ռոմա»: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, հռոմեական ակումբն արդեն պայմանավորվել է 32-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականը, իսկ ֆուտբոլիստը կստանա 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում:
Նշվում է նաև, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անձամբ է զանգահարել Պեդրոյին՝ համոզելու նրան միանալ իր թիմին: