Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Ռեալը» ուժերն է չափելու «Վալենսիայի» հետ։
«Չղջիկները» հանդիպմանը մոտենում են պաշտպանական գծում առկա խնդիրներով։ Marca-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը չի կարողանա մասնակցել կենտրոնական պաշտպան Գաբրիել Պաուլիստան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը մասնակցելու է հանդիպմանը։
Խաղը կկայանա վաղը ու կսկսվի ուղիղ կեսգիշերին։