Չեմպիոնների լիգայի 2019/20 եզրափակիչը կանցկացվի «Ութի եզրափակիչ» ձևաչափով Լիսաբոնում օգոստոսի 12-ից 23-ը: Վիճակահանությունը կկայանա հուլիսի 10-ին, հայտնում է L’Équipe-ը:
«Ութի եզրափակիչը» ենթադրում է փլեյ-օֆֆի յուրաքանչյուր փուլում երկու թիմերի միջև մեկ խաղի անցկացում: Ավելի վաղ ակումբները երկու անգամ էին հանդիպում քառորդ եզրափակչում ու կիսաեզրափակչում:
Այս պահին «Ութի եզրափակիչ» են դուրս եկել ՊՍԺ-ը, Մադրիդի «Աթլետիկոն», «ՌԲ Լայպցիգը» և «Ատալանտան»: Մյուս 4 մասնակիցները կլինեն «Նապոլի»- «Բարսելոնա» (առաջին խաղը`1-1), «Չելսի»-«Բավարիա» (առաջին խաղը`0-3), «Լիոն»-«Յուվենտուս» (առաջին խաղը`1-0) և «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» (1-2) զույգերի հաղթողները:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 7-ին և 8-ին:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել է մարտի կեսերին: