«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Գերմանիայի առաջնությունում տարած հաղթանակի մասին։
«Մենք չեմպիոն ենք։ Իհարկե, առանց երկրպագուների տոնելը դժվար է։ Բացակայում է հավելյալ կիրքը։
Բայց մենք, ամեն դեպքում, շատ գոհ ենք։ Այս մրցաշրջանը հեշտ չստացվեց, մենք երկար պայքարեցինք տիտղոսի համար։ Հուսով եմ՝ մոտ ապագայում մեզ թույլ կտան այն երկրպագուների հետ նշել մարզադաշտում։
Առաջին կեսում «Վերդերը» մի փոքր ավելի պաշտպանողական էր խաղում, բայց մենք գլուխ հանեցինք։ Երկրորդ կեսում պիտի գոլ խփեինք, այդ ժամանակ մի քիչ կհեշտանար։
Ցույց տվեցինք, որ մենք Գերմանիայի լավագույն թիմն ենք։ Եվ Չեմպիոնների լիգայում էլ ավելի լավ ենք ուզում խաղալ»,-Լևանդովսկու խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։