Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Էյբարը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ատլետիկի» հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Հանդիպման սկզբնամասում հյուրերը ստացան 11մ. հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Գարսիան: Րոպեներ անց Կիկեն խփեց պատասխան գոլը: 78-րդ րոպեին Օրելանան հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածն առաջ մղեց «Էյբարին», սակայն 3 րոպե անց Վիլալիբրեն վերականագնեց հաշվի հավասարակաշռությունը:
Այս խաղից հետո «Ատլետիկը» 39 միավարով 10-րդն է: «Էյբարը» 16-րդն է 28 միավորով:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վալյադոլիդն» ու «Սելթան» չգարվեցին միմյանց դարպասը: