«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ չէ այն հանգամանքից, որ առաջնության վերսկսումից հետո արդեն երկրորդ անգամ իր թիմը խաղալու է «Բարսելոնայից» հետո։ Կատալոնական ակումբը երեկ է անցկացրել իր խաղն ու հաղթել «Լեգանեսին» 2-0 հաշվով, իսկ «Ռեալը» «Վալենսիայի» դեմ խաղում է վաղը։
«Մենք երեկոյան 10-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին/խմբ․) ենք խաղալու մեր առաջիկա 4 խաղերը։ Դա չի փոխվելու։ Ես դրական մարդ եմ ու չեմ պատրաստվում բողոքել, որ մենք խաղում ենք «Բարսելոնայից» հետո, կամ էլ ժամը 10-ին։ Ես ուրախ եմ, որ մենք ֆուտբոլ ենք խաղում»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետը բացատրել է, թե ինչու է թիմը մարզվում նման ուշ ժամի․
«Մեր հաջորդ 4 խաղերը ժամը 10-ին են։ Մենք մարզվում ենք այս ժամին ադապտացվելու համար։ Պետք է սովորենք նաև լույսերին»,-ասել է Զիդանը։