«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը մեկնաբանել է Բունդեսլիգայի 32-րդ տուրում իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկու՝ «Վերդերի» դարպասը խփած գոլը (1-0): Հաղթանակի շնորհիվ մյունխենցիները ժամանակից շուտ՝ 8-րդ անգամ նվաճեցին Գերմանիայի չեմպիոնությունը։
«Հենց դրա համար էլ մենք նրան ԼևանԳՈԼսկի ենք անվանում։ Նա թոփ-հարձակվող է, աշխարհում լավագույններից մեկը։ Նա ուղղակի եկավ ու մրցաշրջանում 31 գոլ խփեց, անհավանական է»,- Դևիսի խոսքերն է փոխանցում Բունդեսլիգայի թվիթերյան էջը։
«Բավարիան» 76 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։