«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն դժգոհ է մնացել թիմի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյից Իտալիայի Գավաթի՝ «Յուվենտուսի» դեմ խաղի նախօրեին անցկացրած մարզմանը։
42-ամյա իտալացին հեռացրել է կիսապաշտպանին մարզումից՝ համարելով, որ նա բավականաչափ չի ներդնում ուժերը։
Փետրվարին նման իրավիճակ ստեղծվել էր մեկ այլ խաղացողի՝ Ալանի հետ, որը, Գատուզոյի խոսքով՝ «քայլում էր մարզման ժամանակ»։ Ավելի ուշ բրազիլացին ներողություն էր խնդրել մարզչից ու վերադարձել էր թիմային աշխատանքին։
Լոսանոն Իտալիայի Գավաթի՝ 1/2 եզրափակչի «Ինտերի» հետ պատասխան խաղն (1-1) անցկացրել էր պահեստայինների նստարանին։ Նա թիմի վերջին 7-8 խաղում դաշտ դուրս չի եկել ու մի անգամ փոխարինման է դուրս եկել։
Այնուամենայնիվ, մեքսիկացին ընդգրված է «Յուվեի» հետ այսօրվա խաղի հայտացուցակում։