Անգլիական «Բիրմինգհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, հաղորդում է Bild-ը:
Նշվում է, որ «Բորուսիան» պատրաստ է 30 միլիոն ֆունտ վճարել տաղանադավոր պատանու համար: Բելինգհեմն արդեն տվել է իր համաձայնությունը:
Գերմանական ակումբն այժմ պետք է բանակցի «Բիրմինգհեմի» հետ:
Հիշեցնենք, որ անգլիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել մի շարք անգլիական ակումբներ:
Հավելենք, որ Բելինգհեմի պայամանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականը:
Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 35 հանդիպման և դարձել՝ 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: