ՊՍԺ-ի երիտասարդ պաշտպան Նյանզու Կուասին կարիերան կշարունակի Գերմանիայում։
18-ամյա խաղացողի համար պայքարում հաղթել է «Բավարիան», որը նրան ազատ գործակալի կարգավիճակով ձեռք կբերի։
Կուաիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարվում է։ Նրան հավակնում էին «Միլանն» ու «Լայպցիգը», բայց արդյունքում, նա ընտրեց մյունխենցիներին։
«Բավարիան» նաև հետաքրքրվում էր «Այաքսի» աջ պաշտպան Սերջինո Դեստի ծառայություններով։
Գերմանիայի չեմպիոնն ուզում էր վարձակալել 19-ամյա ամերիկացուն՝ գնման իրավունքով, այն ժամանակ, երբ խաղացողն ու «Այաքսը» մտադիր էին լիարժեք տրանսֆեր իրականացնել։
Դեստին հավակնում է նաև «Բարսելոնան», բայց ֆինանսական խնդիրների պատճառով, գուցե, չկարողանա ձեռք բերել նրան։