Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ.-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, այժմ նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ ❗️(ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ
✅ պետությունից-կառավարություն
✅Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)
✅Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)
✅Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից
2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են
✅Նախագահներ — Ռոբերտ Քոչարյան(2002-2008)
Սերժ Սարգսյան(2008-2018)
✅Վարչապետ-Նիկոլ Փաշինյան
✅ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան
✅ՄՕԿ — Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով…(athlete’s solidarity program)
✅ Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա — Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան
Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։ Այդ կարգը գործել է բոլոր,ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության❗️
Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար…)։
Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուտների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ»,–գրել է մարզիկը։
Ջուլֆալակյանն ընդգծել է, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իր գործը և արժեքավորել այն։ Նա նաև նշել է, որ այս թեմային այլևս չի անդրադառնալում, քանի որ կարծում է`ամեն ինչ շատ պարզ է։
Ջուլֆալակյանն, ավելի վաղ անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանի`ոստիկանների կողմից բերման ենթարկվելու փաստին, նշել էր, որ անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը։