Անգլիական Պրեմիեր-լիգան վերադառնում է երկարատև դադարից հետո:
Այսօր՝ հունիսի 17-ին, կանցկացվեն 28-րդ տուրի՝ «Ասթոն Վիլա»-«Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումները:
Երկու խաղերն էլ ի սկզբանե հետաձգվել էին լիգայի Գավաթի, այնուհետև՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Ասթոն Վիլա»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղը՝ 23:15-ին: