Goal-ը դասակարգել է այն խաղացողներին, ովքեր «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներն են:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ եզրափակում է լավագույն եռյակը «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Ըստ Goal-ի «Ոսկե գնդակի» գլխավոր 10 հավակնորդներն են.
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»):
- Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»):
- Թոմաս Մյուլլեր («Բավարիա»):
- Նեյմար (ՊՍԺ):
- Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դորտմունդ):
- Կիլիան Մբապե (ՊՍԺ):
- Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»):
- Սերժ Գնաբրի («Բավարիա»):
Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև Golden Boy-ի մրցանակին հավակնող թեկնածուները։