ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան դժգոհ է փարիզյան ակումբի կայացրած որոշումից: Ակումբի ղեկավարները հայտնել են, որ վերջնականապես որոշել են հրաժարվել նրա ծառայություններից, տեղեկացնում է RMC Sport-ը:
Ֆուտբոլիստը մինչև վերջին պահը մտածում էր, որ կարող է մնալ Ֆրանսիայի չեմպիոնի կազմում:
Հիշեցնենք, որ Սիլվան 2012-ին էր տեղափոխվել ՊՍԺ: Այս ընթացքում նա մասնակցել է 310 հանդիպման ու դարձել ՝ 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Էվերտոնը» հետաքրքրված է 35-ամյա պաշտպանով: