Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»:
Տանտերերի կազմում միակ գոլը 16-րդ րոպեին խփեց Կարլոս Բակկան: Այս խաղից հետո «Վիլյառեալը» 44 միավորով 7-րդն է: «Մալյորկան» 18-րդն է 28 միավարով:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Խետաֆեն» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Էսպանյոլի» հետ:
«Խետաֆեն» 5-րդն է 47 միավորով: «Էսպանյոլը» 24 միավարով նախավերջին տեղում է: