Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» յուրահատուկ կերպով է որոշել նոր ֆուտբոլիստներ գտնել, տեղեկացնում է Marca-ն:
Ակումբը խնդրել է բոլոր ցանկացողներին Whats up-ի միջոցով 5 րոպե տևողությամբ տեսանյութ ուղարկել և ցուցադրել իրենց ֆուտբոլային ունակությունները:
Այս առաջարկը մեծ արձագանք է գտել հասարակության մեջ: 75 օրվա ընթացքում արգենտինական ակումբը 7000-ից ավելի տեսանյութեր է ստացել:
Դրանցից 40-ը հետաքրքրել են «Ռիվեր Փլեյթի» մարզիչներին:
Հաղորդվում է, որ այդ գաղափարի հեղինակը հիմնական աշխատանք կստանա «Ռիվեր Փլեյթում»: