«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է ամռային տրանսֆերային նպատակների վերաբերյալ:
Վերջին ամիսներին «կարմիր սատանաները» քննարկում էին «Բայերի» Կայ Հավերցին ձեռք բերելու տարբերակը, ինչպես նաև «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին: Սակայն, ըստ Daily Star-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» նախընտրում է ձեռք բերել ամստերդամյան ակումբի կիսապաշտպանին:
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչները կարծում են, որ վան դե Բեկը ավելի լավ կհամագործակցի Պոլ Պոգբայի և Բրունո Ֆերնանդեշի հետ միջին գծում, քան Հավերցը:
Բացի այդ, վերջերս հայտնի դարձավ, որ «Չելսին» ևս հավակնում է գերմանացի կիսապաշտպանին և լոնդոնյան ակումբի՝ կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը ավելի բարձր է գնահատվում։