Լևերկուզենի «Բայերի» խաղացող Կայ Հավերցը ճանաչվել է Բունդեսլիգայի՝ մայիս ամսվա լավագույն խաղացող:
Մայիսին 21-ամյա հարձակվողի թիմն անցկացրել է 4 հանդիպում՝ տանելով 3 հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Այդ ընթացքում Հավերցը դարձել է 5 գոլի հեղինակ: Ամբողջ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Տեղեկացնենք, որ Հավերցը մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը: