«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ կլինի Ա Սերիայի «Ռոմայի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին:
Tuttomercato-ն հաղորդում է, որ առաջիկա օրերի ընթացքում հարձակվողը բուժզննում կանցնի և կվերսկսի մարզումները:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Իբրահիմովիչը աջ ոտքի սրունքի վնասվածք էր ստացել:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ:
Հավելենք, որ 38-ամյա հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Շվեդիա և պայմանագիր կնքել «Համարբյուի» հետ: