«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիելմանսը հայտարարել է, որ իր գործընկերը Բելգիայի ազգային հավաքականում և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին Դե Բբույնեն Անգլիայի առաջնության լավագույն կիսապաշտպանն է:
«Ներկայումս շատ լավ կիսապաշտպաններ կան, և ես պարզապես փորձում եմ վերցնել նրանցից բոլոր լավ կողմերը:
Այս պահին ես կարծում եմ, որ Պրեմիեր լիգայում լավագույնը Դե Բրույնեն է: Նա առանձնանում է բոլորից: Նա կատարյալ կիսապաշտպան է: Նա ֆիզիկապես ուժեղ է, շատ է վազում: Ինչ վերաբերում է տեխնիկային ապա նրա համար դա շատ, շատ հեշտ է: Նա ունի այն ամենը, ինչ պետք է ֆուտբոլիստին»,- մեջբերում է Տիելմանսին The Athletic-ը: