Corriere dello Sport-ը նշում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն թիմի մարզումներից հեռացրել է մեքսիկացի կիսապաշտպան Իրվինգ Լոզանոյին:
Հաղորդվում է, որ մարզիչը հեռացրել է խաղացողին այն պատճառով, որ մարզման ընթացում նա կենտրոնացվածության պակաս ուներ և բավականաչափ չէր տրամադրված մարզման գործընթացին: Մինչ այդ այդպիսի դեպքեր արդեն մի քանի անգամ պատահել էր: «Նապոլիի» կիսապաշտպանի ապագան իտալական թիմում ներկայումս մեծ հարցականի տակ է:
Հիշեցնենք, որ վաղը «Նապոլին» կխաղա «Յուվենտուսի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչում: