Բելգիայի հավաքականի և ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հաղորդում է Daily Express-ը:
Լոնդոնյան ակումբը մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ Մենյեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին և կողմերը չեն ցանկանում երկարաձգել այն:
28-ամյա պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով մոտ է Մոուրինյուի թիմին միանալուն:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Մենյեն մասնակցել է 27 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: