Արգենտինացի ֆուտբոլիստ Գուստավո Լորենսետին մի անհավանական հարցազրույց է տվել: Նա պնդում է, որ իր նախկին խաղընկերոջը գողացել են այլմոլորակայինները, տեղեկացնում է Lado B-ն:
««Ունիվերսիտադ դե Չիլիում» ես խաղում էի Գիլերմո Մարինոյի հետ: Այդ ժամանակ թիմը մարզում էր Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Խորխե Սամպաոլին:
Մի անգամ Գիլերմոն ուշացավ մարզումից, ինչը զայրացրեց մարզչին: Նա դա բացատրեց այն հանգամանքով, որ իրեն գողացել են այլմոլորակայինները:
Մարինոն պատմեց, որ չէր հասկանում, թե որտեղ է գտնվում: Նրան առևանգել էին, վերցրել հոգին և սկսել ուսումնասիրել այն: Այդ ընթացքում այլմոլորակայիններն ուշադիր հետևել են Գիլերմոյին:
Ես հավատում եմ նրան. հավատում եմ, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն: Գիլերմոն ամեն ինչ հստակ բացատրեց: Մենք պետք է հավատանք Գիլերմոյին»,-ասել է Լորենսետին: