Պորտուգալիան պատրաստ է ընդունել Ֆորմուլա 1-ի 2020թ-ի մրցաշրջանի փուլերից մեկը, եթե Ռուսաստանի Գրան պրին չեղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ Motorsport-ի, Ֆորմուլա 1-ի ղեկավարությունը կասկածում է Ռուսաստանում Գրան պրիի անցկացման հեռանկարին, քանի որ երկրում դեռ կարանտինային ռեժիմ է:
Որպես պահեստային տարբերակ Ֆորմուլա 1-ը ընտրել է Պորտուգալիայի հարավում գտնվող Պորտիմանե քաղաքի ավտոդրոմը, որտեղ 2008-2009 թվականներին անցկացվել են Ֆորմուլա 1-ի թեստեր:
Ֆորմուլա 1-ի մրցաշրջանը դեռ չի սկսվել: Այս պահին պաշտոնապես հաստատված է միայն Գրան պրիներից 8-ը, որոնք կանցկացվեն հուլիսից սեպտեմբեր: