Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի», տեղեկացնում է The Sun-ը:
Եթե նման առաջարկ լինի, Սանչոն պատրաստ է քննարկել այն: Դրա մասին ֆուտբոլիստը հայտնել է իր մտերիմներին:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանին գնելու հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 41 խաղի և դարձել ՝ 20 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: