«Էվերտոնը», «Քրիստալ Փելասը» և «Լեսթերը» հետաքրքրված են «Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարդով: Սպասվում է, որ «Սելթիկը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է The Sun-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» ևս ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացի հարձակվողին։
ՊՍԺ-ի սանը 2017թ-ին տեղափոխվելով Գլազգո՝ դարձել է Շոտլանդիայի առաջնության վերջին տարիների լավագույն հարձակվողներից մեկը, իսկ այս մրցաշրջանում՝ ընդհանրապես լավագույնը (28 գոլ 45 հանդիպումներում):