Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կարծում է որ «Օվյեդոում» վարձավճարով հանդես եկող Անդրեյ Լունինը գերազանցում է «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային, տեղեկացնում է Footboom-ը:
«Եթե Զիդանը վստահի Լունինին և հնարավորություն տա նրան, այդ տղան չի հիասթափեցնի: Նա «կխժռի» Կուրտուային:
Դրանում ոչ մի կասկած չունեմ: Լունինը շատ լուրջ դարպասապահ է»,- ասել է Պետրակովը:
Հիշեցնենք, որ Լունինի տրանսֆերային իրավունքները պատկանում են մադրիդյան ակումբին: Ուկրաինացին «Ռեալ» էր տեղափոխվել 2018-ին: