Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն խոսել է ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մենք կարող ենք զարմացնել նրանց: Թիմը լրջորեն է նախապատրաստվել այս հանդիպմանը:
Արտետան շատ լավ է ճանաչում «Սիթիի» ֆուտբոլիստներին և գիտի, թե ինչ պետք է անել»,- ասել է Լենոն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հունիսի 17-ին ՝ 23:15-ին: