Մեկնարկեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրը։ Առաջին խաղում «Լևանտեն» հյուրընկալել էր «Սևիլիային»։
Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկորդ կեսի սկզբում Լուկ դե Յոնգը առաջ մղեց անդալուսիական թիմին։ 87-րդ րոպեին Դիեգո Կառլոսը գրավեց սեփական դարպասը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
«Սևիլիան» վաստակած միավորների քանակը հասցնում է 51-ի ու շարունակում է մնալ 3-րդ տեղում։