Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակում Արքայական ակումբը սեփական հարկի 3-1 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։ Այսպիոսով «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անցկացրեց 200-րդ հանդիպումը իսպանական գրանդի գլխավորությամբ:
Այսպիսով, լեգենդար ֆուտբոլիստն ու մարզիչը դարձավ մադրիդյան ակումբի երրորդ մարզիչը, ով հասել է այդպիսի ցուցանիշի: «Ռեալի» գլխավորությամբ անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը Միգել Մունյոսն է, ում գլխավորությամբ ակումբը խաղադաշտ է դուրս եկել 605 անգամ։ 236 հանդիպում իր հաշվին ունի Վիսենտե դել Բոսկեն:
«Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում 200 հանդիպումներում Զիդանը ընդհանուր առմամբ տարել է 132 հաղթանակ, ոչ-ոքի խաղացել 42 անգամ և կրել 26 պարտություն: Այս հաղթանակը 90-րդն էր Զիդանի համար Լա Լիգայում: Այսպիսով, Զիդանը շրջանցեց Լեո Բենհակերին (89 հաղթանակ) և երկրորդ տեղում է Միգել Մունյոսից հետո (257):