«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը բաց է թողել մադրիդցիների մարզումը։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վալիացի ֆուտբոլիստը, որը Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղի (3-1) 61-րդ րոպեին դուրս էր եկել փոխարինման, չի մասնակցել թիմի մարզմանը մկանային ցավի պատճառով։
Այդ խաղը 250-րդն էր Բեյլի համար «սերուցքայինների» կազմում։