Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Ստամբուլում, իսկ մրցաշարի եզրափակիչը 2022-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի պատճառով Լիսաբոնը այս տարի Ստամբուլի փոխարեն կընդունի ՉԼ եզրափակիչը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մրցաշարը ավարտին կհասցվի Պորտուգալիայի մայրաքաղաքում «Ութի եզրափակիչ» ձևաչափով՝ սկսած քառորդ եզրափակչից։