Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակում 3-1 հաշվով առավելության հասավ «էյբարի» նկատմամբ։ Խաղի 2-րդ գնդակը խփեց Սերխիո Ռամոսը։
34-ամյա պաշտպանը վերջին 3 տարվա մեջ առաջին անգամ խաղային իրադրությունից ոտքով գոլ խփեց։ Վերջին անգամ ոտքով գոլ իսպանացին խփել էր 2017-ին՝ «Հապոելի» դարպասը։
Իսպանացին հիմնականում գոլ է խփում գլխով, 11 մետրից կամ տուգանային հարվածի շնորհիվ։