ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը նշել է, որ հարձակվող Ալեքսիս Սանչեսը պետք է պայքարի մեկնարկային կազմում տեղի համար։
«Իհարկե, այստեղ լավ խաղացողների ու լավ մարդկանց համար տեղ կա։ Եկեք նայենք, թե մենք որտեղ կհայտնվենք մրցաշրջանի ավարտին, որովհետև հիմա այս կազմը խոստումնալից է թվում։ Զգում ենք, որ ինչ-որ կարևոր բանի ճանապարհին ենք։ Հաջողությունը բոլոր խաղացողներից է կախված։ Նրանք այստեղ են, որպեսզի հաջողության հասնեն։ Խոսքը այս թիմի միավորման մասին է։
Երբեմն որոշում եք ներկել ձեր հյուրասենյակը, նոր աթոռ կամ լավ բազմոց ձեռք բերել, բայց այն, գուցե, չսազի ձեր սենյակի ընդհանուր ինտերիերի հետ։ Հիմա մեզ համար ամենակրևորը մրցաշրջանն ավարտելն է։ Մենք մեր գլխում պահում ենք ապագա մրցանակները»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում The Star-ը։