«Սելտան» չի գնի թիմի հարձակվող Ֆյոդոր Սմոլովին, ով վարձավճարով է հանդես գալիս իսպանական ակումբում, տեղեկացնում է Sport.es-ը:
Ակումբի ղեկավարները մտադիր են բաժանվել 29-ամյա հարձակվողի ծառայություններից:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը մասնակցել է 6 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ:
Հավելենք, որ ռուս հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են թուրքական ակումբները: