«Ռեալի» 30-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը «Էյբարի» հետ խաղում անձնական ռեկորդ սահմանեց։ Այս մասին հաղորդում է Squawka-ն։
Կրոսը 2019/20 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում իր 6-րդ գոլը խփեց։ Մինչ այս նա ամենից շատ՝ 5 գոլ խփել էր 2017/18 մրցաշրջանում։
Մադրիդյան թիմում Կրոսը 267-րդ խաղն անցկացրեց․ խփել է 19 գոլ, դարձել 68 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Ռեալում» Կրոսը հանդես է գալիս 2014 թվականից։ Ավելի վաղ պաշտպանել է «Բավարիայի» ու «Բայերի» գույները։