Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան «Աթլետիկի» դարպասը խփած գոլը նվիրել է ֆուտբոլիստուհի Վիրջինյա Տոռեսիլյեին։
Խաղի 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Աթլետիկի» հարձակվող Իկեր Մունյաինը։ Երկու րոպե անց Կոստան հավասարեցրեց խաղի հաշիվը կիսապաշտպան Կոկեի փոխանցումից հետո։ Գոլը տոնելիս՝ իսպանացի հարձակվողը գլխավերևում պարզեց «Ատլետիկոյի»՝ «Վիրջինյա» անունով մարզաշապիկը։
«Խոսքեր չունեմ, դու հիանալի ես։ Սրտանց շնորհակալ եմ»,- գրել է ֆուտբոլիստուհին թվիթերյան իր էջում։
No tengo palabras…. SOIS INCREÍBLES!! ¡¡GRACIAS de corazón!!♥️ @Atleti @AtletiFemenino #Nuncadejesdecreer 💪🏽 pic.twitter.com/FcppjiR2fC
— virginia torrecilla (@VirginiiiaTr) June 14, 2020
21-ամյա Տոռեսիլյան հաղորդել էր, որ իր մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել։ Նա բարեհաջող վիրահատության է ենթարկվել։
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Աթլետիկը» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։