«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը խոսել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ մերսիսայդյան ակումբ ձախողված տրանսֆերի մասին։
«Վստահ եմ, որ «Լիվերպուլը» կգներ Վերներին, եթե կորոնավիրուսի համավարակը չլիներ։ Բոլորին հայտնի է, թե որքան լավն է «Լիվերպուլի» հարձակման եռյակը, բայց Տիմոն մյուս մրցաշրջանի շատ խաղերի կմասնակցեր։
Հազիվ թե նա պատրաստ լիներ տեղափոխվել «Լիվերպուլ», եթե նրան խաղաժամանակ չերաշխավորեին։ Այս ամառ պիտի կայանար Օլիմպիադան, իսկ մեկ տարուց Սալահն ու Մանեն պիտի մեկնեին Աֆրիկայի Գավաթին։ Դրա համար էլ Վերները հիմնական կազմում խաղալու հնարավորություն կունենար։ Նա, վստահաբար, 10-12 խաղի կմասնակցեր մեկնարկային կազմում, իսկ ընդհանուր առմամբ կխաղար 25-30 խաղի։
Բայց «Լիվերպուլը» ֆինանսական ճգնաժամի պատճառով որոշեց հրաժարվել տրանսֆերից, չնայած Վերները ուզում էր գալ թիմ»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Goal-ը։