Լա Լիգայի ղեկավարությունը մտադիր է դատի տալ երկրպագուին, որը դաշտ էր ներխուժել Պրիմերայի 28-րդ տուրի «Մալյորկա»-«Բարսելոնա» խաղի ժամանակ։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է Reuters-ի լրագրող Ռիչարդ Մարտինը։
«Լա Լիգան դատի կտա այն մարդուն, որը դաշտ էր ներխուժել «Մալյորկա»-«Բարսա» խաղի ժամանակ, որպեսզի փորձի լուսանկարվել Լիոնել Մեսսիի հետ։ Նրանք հայտնում են, որ նրա պահվածքը կարող է կոչվել հանցագործություն, որի պատճառով մարդկանց առողջությունը վտանգի է ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ։
Հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնայի»՝ 4-0 հաշվով հաղթանակով։ Կապտանռնագույնները 28 խաղից վաստակած 61 միավորով գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը ու 5 միավորով առաջ են երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։