Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է գնել «Ինտերում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Ստեֆանո Սենսիին, հաղորդում է Daily Mail-ը:
Խնդիրն այն է, որ «Ինտերը» առաջնային իրավունք ունի գնել «Սասուոլոյի» ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է Սենսիի ծառայություններով: