Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը խփած գնդակի համար, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Անչափ ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ: Նրանք բավական լավ հանդիպում անցկացրին, բայց մենք ավելի ուժեղ էինք:
Հասկանում եմ, որ իմ խփած գնդակը կարող է չեմպիոնական տիտղոս պարգևել «Բավարիային»:
Ցանկանում ենք հաղթել Բրեմենում և նվաճել տիտղոսը»,- ասել է Գորեցկան:
Հիշեցնենք, որ «Բավարիան» 7 միավորով գերազանցում է «Բորուսիային»: Հաջորդ տուրում մյունխենյան ակումբը կխաղա Բրեմենի «Վերդերի» հետ և հաղթանակի դեպքում կնվաճի չեմպիոնի տիտղոսը: