Գերմանիայի Բունդեսլիգայում կայացավ 31-րդ տուրի նախավերջին հանդիպումը: «Շալկեն» սեփական հարկի տակ համառ դիմադրություն ցույց տվեց Լևերկուզենի «Բայերին»: Ավելին, հյուրերը մեկ միավոր վաստակեցին խաղի 81-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ. աչքի ընկավ Պաուլինյոն: Իսկ հաշիվը երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին բացել էր Կալիջուրին:
Այս ոչ-ոքիից հետո «Բայերը» բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ մեկ միավորով շրջանցելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Մնացած 3 տուրում հաղթանակի դեպքում «Բայերը» կապահովի տեղը ՉԼ-ի խաղարկությունում: «Շալկեն» այս պահին 9-րդ տեղում է: