Բուլղարիայի ներքին առաջնության 26-րդ տուրի շրջանակում Ռումյան Հովսեփյանի «Արդան» ընդունել էր «Լևսկիին»:
Հայաստանի հավաքականի անդամը խաղը սկսեց պահեստայինների նստարանից: 37-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն 5 րոպե անց «Արդան» հավասարեցրեց հաշիվը: 65-րդ րոպեին «Լևսկին» ևս մեկ անգամ հաշիվ մեջ առաջ անցավ: 70-րդ րոպեին Ռումյանը մտավ փոխարինման, սակայն խաղը փրկել չհաջողվեց: Ավելին, հյուրերը 93-րդ րոպեին խփեցին նաև երրորդ գնդակը՝ 1-3:
Ընդ որում, վերսկսված առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր խաղերին:
Այս պարտությունից հետո «Արդան» 31 միավորով 8-րդ տեղում է: