«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ հանդիպումը (4-0):
«Մենք վերահսկում էինք խաղը։ Չնայած երկար դադարին՝ գերազանց հանդես եկանք։ Թիմը ներդաշնակ էր գործում, իսկ խաղասկզբի գոլը մեզ ինքնավստահություն հաղորդեց։ «Մալյորկան» հեշտ մրցակից չէ, դրա համար էլ սկզբում խփած գոլը կարևոր էր։ Հիմա «Բարսելոնային» 10 եզրափակիչ է սպասվում Լա Լիգայում։ Չափազանց մոտիվացված ենք՝ պայքարելու։
Ինձ լավ եմ զգում։ Դադարն օգնեց, ես հոգեկան ու ֆիզիկական հանգստի կարիք ունեի» ,- Ալբայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» հետ է մնում 5 միավորով ու երկրորդ տեղում է։ «Սերուցքայիններն» այսօր՝ հունիսի 14-ին, տանը կընդունեն «Էյբարին»։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:30-ին։