Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «կարմիր սատանաները» պետք է հայտնվեն լավագույն քառյակում, տեղեկացնում է The Sun-ը:
«Կարծում եմ ՝ նրանք պետք է հայտնվեն լավագույն քառյակում: Ասում են ՝ Պոգբան բավական քրտնաջան մարզումներ է անցկացնում: Բրունու Ֆերնանդեշն էլ է լավ մարզավիճակում:
Եթե Ռեշֆորդն էլ ցուցադրի իր լավագույն որակներն, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է լավ արդյունք գրանցել»,- ասել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈւ-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: