«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխությունը «Չելսի» ձգձգվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների պատճառով։
Լրագրող Ռաֆայել Հոնինգշտայնը, հղում կատարելով The Athletic-ին, Twitter-ի իր էջում հայտնում է, որ 24-ամյա գերմանացին չի կարողանում բուժզննում անցնել «Չելսիում»։ Վերները չի կարողանում ժամանել Լոնդոն, իսկ «կապույտների» բժիշկները չեն կարողանում մեկնել Գերմանիա։ Երկու դեպքում էլ նրանք երկշաբաթյա պարտադիր կարանտին են անցնելու։
Անգլիական ակումբի ներկայացուցիչները դիտարկում են գերմանացի բժիշկների օգնությամբ Վերներին զննելու տարբերակը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Վերները շուտով միանալու է «Չելսիին»։