«Վալենսիայի» և «Միդլսբրոյի» կիսապաշտպան Գայիսկա Մենդիետան խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն այս տարիների ընթացքում շատ է փոխվել: Անգլիայում նա նման էր լացկան մի աղջկա, ում դիպչելիս ընկնում էիր կրակը:
Մի անգամ ասացի նրան. «Դստրիկս, այսպես լացելով առաջ չես գնա: Սա տղամարդկանց սպորտաձև է, հասկանու՞մ ես: Եթե լացել ես ուզում, կարող ես նկարահանվել Վենեսուելական սերիալներում»:
Տարիներ են անցել. հիմա Ռոնալդուն լացկան աղջկանից վերածվել է լացկան մաչոյի: Որոշ կանայք սիրում են փափկամարմին տղամարդկանց, դա նորմալ է:
Կրիշտիանուն շատ լավ ֆուտբոլիստ է, բայց տղամարդկային որակները նրա համար չեն»,- Sport Valencia ռադիոհաղորդման ընթացքում ասել է Մենդիետան:
Հիշեցնենք, որ պորտուգալացին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում և դարձել ՝ 21 գոլի հեղինակ: